Անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է իր հասցեին հնչեցրած քննադատությունների մասին.
«Ես ոչ ոքի ապացուցելու ոչնիչ չունեմ: Ինձ թվում է, որ այժմ ինձ քննադատում են ավելի շատ, քան «Ռեալ»-ում ու Բունդեսլիգայում խաղալու տարիներին: Առաջնությունը նոր է սկսել, և թիմ են եկել մի քանի նոր ֆուտբոլիստներ, որոնք պետք է խաղադաշտում առաջնային դիրք զբաղեցնեն: Թիմային ֆուտբոլը չի կարող ամեն օր գերազանց ստացվել:
10 ամիս առաջ ես Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էի, իսկ դրանից հետո դարձա աշխարհի չեմպիոն: Այնուհետև ես մեկնեցի հանգստանալու, իսկ առաջնության մեկնարկային հանդիպումներից հետո ինձ չեն դադարում հարցեր տալ: Սա տարօրինակ է, բայց ես չեմ դադարի պատասխանել իմ քննադատներին»-,Օզիլի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:







































