«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է թիմի հարձակվողներ Ալեշանդրե Պատոյի ու Ռոբինյոյի շուրջ ստեղծված իրավիճակները:
«Մենք ամեն հնարավոր բան կանենք Ռոբինյոյին պահելու համար, բայց ես վստահ չեմ, որ մեզ մոտ դա կստացվի: Նա ուրախությամբ կմնար այստեղ, բայց նրա կինն ու երեխաները ցանկանում են վերադառնալ Բրազիլիա:
Ես իրոք կփորձեմ ամեն ինչ անել, որ համոզեմ նրան: Բայց Ռոբինյոն արդեն իսկ հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Սանթոս»:
Ինչ վերաբերվում է Պատոյին, ապա նրա տրանսֆերի համար իրոք պաշտոնական առաջարկ ենք ստացել: Եթե Պատոն ու Ռոբինյոն մնան, կամ հեռանա նրանցից մեկը, մենք նոր հարձակվող չենք բերի թիմ», – ասել է Գալիանին:







































