Գերմանիայում Բավարիայյի դաշնային հողերի ոստիկանությունը աշխատում է հատուկ ռեժիմով՝ կապված հայտնի Օկտոբերֆեսթ «գարեջրային» տոնի հետ:
Տոնակատարության առաջին օրերին Մյունխենում կալանքի տակ են հայտնվել տասնյակ մարդիկ, որոնք կասկածվում են գողությունների ու սեքսուալ հանցագործությունների մեջ: Տոնի միայն առաջին օրը կալանավորվել է 49 մարդ՝ գրում է The Local-ը:
Ոստիկանություն դիմած բողոքների մի մասը վերաբերել է սեքսուալ ոտնձգություններին ու ծեծկռտուքներին:
Օկտոբերֆեսթի առաջին երկու օրը Կարմիր խաչի աշխատակիցների օգնությանն է դիմել 700 մարդ, որոնցից 19-ը թունավորվել են ալկոհոլից, իսկ մյուսները ստացել են տարբեր վնասվածքներ:









































