Արդեն հաստատ է՝ «Իսկական դետեկտիվ»-ի երկրորդ սեզոնում կհայտնվի դերասան Քոլին Ֆարելը՝ տեղեկացնում է spletnik.ru-ն:
Ինչպես հայտնում են արտասահմանցի գործընկերները, դերասանը այդ հեռանկարից շատ ոգևորված է:
«Ես նկարահանվում եմ երկրորդ սեզոնում և այնքան հուզված եմ: Որքան ինձ հայտնի է, լինելու է 8 սերիա, և նկարահանումները կտևեն 5-6 ամիս: Ես ընդհանուր առմամբ քիչ բան գիտեմ, բայց արդեն այն, որ նկարահանումները ընթանալու են Լոս Անջելեսի արվարձաններում, ինձ անչափ ուրախացնում է: Դա նշանակում է, որ ես ոչ մի տեղ ստիպված չեմ լինի մեկնել, այլ նկարահանումների ժամանակ կմնամ տանը ու ավելի շատ կտեսնվեմ երեխաներիս հետ»,- ասել է դերասանը:









































