Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» հաջողությունները պայմանավորված են նրանով, որ ԱՄՆ-ը սիրիական հակամարտությանը միջամտել է չափազանց ուշ և Իրաքից դուրս եկել չափազանց վաղ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Լեոն Պանետան CBS-ի հետ հարցազրույցում:
Հարցին, սխա՞լ էր սիրիացի ապստամբներին զենք չմատակարարելը, Պանետան պատասխանել է, որ դա կարող էր օգնել: Նրա կարծիքով՝ իրենք մասամբ գին են վճարում այն բանի համար, որ դա չեն արել: Պանետան կարծում է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը կարող է շատ ժամանակ զբաղեցնել:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, 2012-ին Պանետան պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ԿՀՎ ղեկավարի հետ կոչ էր արել Օբամային՝ զենքի մատկարարումներ սկսել Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդներին, ինչը կկանխեր «Իսլամական պետության» հետագա ուժեղացումը:








































