«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի` Իսպանիայի առաջնության շրջանակներում իր թիմի ելույթների վրա ազդեցություն գործելու մասին:
«Չեմպիոնների Լիգայի պատճառով աշխատելու, մարզվելու համար շատ ավելի քիչ ժամանակ է մնում: Խաղում ենք շաբաթ, կիրակին և երկուշաբթին տրամադրում վերականգնմանը: Այնուհետև խաղում ենք երեքշաբթի և վերականգնվում չորեքշաբթի կամ հինգշաբթի:
Այդ պատճառով տակտիկական առաջին մարզումն անցկացնում ես ուրբաթ, որից անմիջապես հետո մեկնում ես անցկացնելու հաջորդ հանդիպումը: Այդ ամենը հոգնեցնում է»,- The Guardian-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:







































