«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքս Սոնգը հայտարարել է, որ կցանկանար Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում մրցել իր նախկին թիմի՝ «Արսենալ»-ի դեմ:
«Իհարկե ես կուզեի մրցել «Արսենալ»-ի դեմ: Մի տեղ վերադառնալը, որտեղ անցկացրել եմ 7 հրաշալի տարի, ինձ համար հատուկ բան է: Եթե մեզ բաժին հասնի «Արսենալ»-ը, ուրախ կլինեմ նորից տեսնել լոնդոնցի երկրպագուներին:
«Արսենալ»-ը մեծ ակումբ է, բայց խաղամակարդակով զիջում է «Բարսելոնա»-ին: Սա «կանոնիրների» նկատմամբ անհարգալից վերաբերմունք չէ, նրանց կազմում հիանալի երիտասարդներ են խաղում, բայց «Բարսա»-ի կազմը ավելի ուժեղ է», – ասել է Սոնգը:
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա վաղը:







































