«Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կյելինին չի մասնակցի իր թիմի առաջիկա խաղին, որը կկայանա դեկտեմբերի 21-ին Իտալիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում, երբ «բյանկոներիներ»-ը ուժերը կչափեն «Կալյարի»-ի հետ: Պատճառն այն է, որ խաղացողը վնասվածք ունի: Մոտ օրերս նա բժշկական քննության կենթարկվի:
Լրատվամիջոցներում տեղեկատվություններ են հայտնվել այն մասին, որ 28-ամյա խաղացողը բաց կթողնի 3 ամիս:







































