Ողջ աշխարհում կիրակի անցկացվել են երթեր՝ ի պաշտպանություն կլիմայի: Մասնակիցները պահանջել են հրատապ միջոցառումների սահմանում՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում:
Ավստրալիայում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կարգախոսներով: Նրանք մտավախություն են հայտնել, որ տաքացումը կհանգեցնի մայրցամաքում նոր երաշտների ու հրդեհների:
Ցույցեր են անցկացվել նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի մի շարք քաղաքներում:
Լուսանկարները՝ Reuters գործակալության:








































