ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Աֆղանստանի հետ մեկ շաբաթվա ընթացքում անվտանգության մասին պայմանագրի կնքման հույս է հայտնել: Այն կսահմանի երկրում 2014 թվականից հետո ամերիկյան զորքերի կարգավիճակը: Այս մասին հայտնում է France Presse-ը:
Շնորհավորելով Աֆղանստանի նոր նախագահ Աշրաֆ Գանիին և նրա մրցակից Աբդուլլա Աբուդալլային՝ Քերին հայտարարել է, որ նրանք միավորվել են միասնական կառավարությունում, որը մեծ շանս է տալիս Աֆղանստանում առաջընթացի, անվտանգության երկկողմ համաձայնագրի կնքման համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Աֆղանստանի նախագահի թեկնածուները կիրակի ստորագրել էին իշխանության բաժանման մասին համաձայնագիր:
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել էր ստորագրել ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագիրը, որը նախատեսում էր ՆԱՏՕ-ի զորակազմի դուրսբերումից հետո երկրի տարածքում մի քանի հազար ամերիկացի զինվորականների մասնակի տեղակայում:
Պենտագոնում կարծում են, որ 10 հազար զինծառայողների տեղակայումը նվազագույն անհրաժեշտ մակարդակն է:









































