«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ամփոփել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպման արդյունքները: Հիշեցնենք` արտագնա խաղում լիվերպուլցիները պարտվեցին 1:3 հաշվով:
«Չկարողացանք լավ սկսել հանդիպումը: Դա հիասթափեցրեց: Գիտեինք, որ բարդ խաղ է սպասվում: Բայց արդեն պարտվում էինք 0:2 հաշվով, երբ, վերջապես, սկսեցինք խաղալ:
Ցավում եմ, բայց մենք բազմաթիվ սխալներ գործեցինք: Պետք է շարունակենք աշխատել` սխալներն ուղղելու համար»,- BBC Sport-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:







































