Sunday, 21 06 2026
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը հանդես է եկել հայտարարությամբ

Սեպտեմբերի 18-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները:

Ժողովի ավարտին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ 150 ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Փառք և գոհություն ենք հայտնում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ սեպտեմբերի 18-21-ն առիթն ունեցանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, թեմերից, հայրապետական պատվիրակություններից համախմբվելու հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, մասնակցելու Եկեղեցական-ներկայացուցչական Ե ժողովին:

Մեծապես կարևորելով եկեղեցական-ներկայացուցչական ժողովների դերը Հայոց Եկեղեցու վարչակազմակերպական կյանքի կանոնակարգման, Հայոց Եկեղեցու և հայ հավատացյալների առջև ծառացած բազում մարտահրավերների քննարկման, լուծումների առաջադրման և հաղթահարման գործում` գոհունակությամբ ենք արձանագրում անցնող տարիների ընթացքում ժողովի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես Հայոց Եկեղեցու թեմական ուղենշային կանոնադրության փաստաթղթի մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության պատրաստության և տարբեր ժողովական կառույցների համակարգման, եկեղեցական կյանքում առկա խնդիրների վերհանման ուղղությամբ: Արձանագրելի է, որ եկեղեցական, ազգային և հայրենի մեր կյանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին լուծումներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրավերներ ունենք նաև, որոնք պիտի հաղթահարենք միասնական կամքով և հանձնառությամբ:

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման շեմին ենք, երբ մեր Եկեղեցին պիտի կատարի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը: Պատմական այս հանգրվանում միասնական ոգով արդարության մեր ձայնը պիտի շարունակենք հնչեցնել ի լուր աշխարհի, որպեսզի նորանոր պետություններ, մասնավորապես Թուրքիայի Հանրապետությունը, և ազգեր ճանաչեն և դատապարտեն 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանությունը` դրանով իսկ կանխարգելելով նման ոճրագործությունների կրկնությունը մարդկության կյանքում: Մեր ժողովրդի պատմության այս տարեթիվը պետք է աշխարհասփյուռ հայորդիներիս համար առիթ դառնա միասնության` անկախ մեր անձնական հայացքներից ու կարգավիճակից` մեր հայացքը նորովի հառելու Հայրենիքին, այն զորացնելու և նրանով զորանալու, և ծաղկեցնելու հայոց կյանքը հանուր աշխարհում:

Ուրախությամբ ենք հաստատում, որ տարեցտարի հոգևոր կյանքի աշխուժություն է նկատվում Հայրենիքում և աշխարհասփյուռ մեր համայնքներում, հուսադրող է հատկապես նոր սերնդի գործուն մասնակցությունը եկեղեցական տարբեր կառույցներում: Միևնույն ժամանակ անհանգստությամբ և մտահոգությամբ ենք արձանագրում առկա մարտահրավերների և խնդիրների մասին` կարևորելով հատկապես հայկական ինքնության և նկարագրի պահպանությունը, մայրենի լեզվի իմացության խթանումը, ազգային-հոգևոր արժեհամակարգի կենսագործումը և հայորդիների լիարժեք մասնակցությունն ազգային-եկեղեցական կյանքին:

Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի պիտի ունենա Մյուռոնօրհնության սրբազան արարողություն: Վստահ ենք, որ ազգային-եկեղեցական կյանքի կարևոր այս իրադարձությունն իր համախմբող խորհրդով վերստին նոր խանդավառություն ու ոգի պիտի հաղորդի աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Այսօր համայն հայության ուշադրությունը կրկին սևեռված է Արցախ աշխարհի սահմանների և սահմանամերձ բնակավայրերի վրա, ուր շարունակվում է լարված մնալ իրավիճակը: Ցավոք, վերջին շրջանում Հայրենիքի պաշտպանության համար նաև հայորդիներ զոհվեցին` իրենց անձնազոհությամբ փաստելով հայ զինվորի քաջարի, հաղթական և աննկուն ոգին: Խոնարհում ենք բերում նրանց լույս հիշատակի առջև, աղոթում նրանց հոգիների խաղաղության համար և մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին այն հաստատ համոզմամբ, որ իմացյալ մահով նրանք հավերժացան և իրենց կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի և նրա գալիք պայծառ օրվա: Մեր քաջալերությունն ենք բերում հայրենի սահմանները պաշտպանող մեր զինվորներին` մաղթելով նրանց զորավոր կամք և խաղաղ ծառայություն: Մեր զորակցությունն ենք հայտնում նաև հայրենի իշխանություններին` Ղարաբաղյան հակամարտությունը, հակառակ Ադրբեջանի կողմից պարբերաբար կազմակերպվող սադրիչ գործողությունների, բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու ձգտման մեջ:

Այսօր, ամենքիս շարունակում է անհանգստացնել Սիրիայում ու Իրաքում տիրող պատերազմական իրավիճակը և հայության ծանր կացությունը Մերձավոր Արևելքի երկրներում: Խորին ցավ հայտնելով հակամարտության հետևանքով Սիրիայի և Իրաքի ժողովուրդների կրած կորուստների և պատճառված ավերածությունների համար` մենք, որպես աշխարհասփյուռ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ներկայացուցիչներ, պիտի շարունակենք հնարավոր աջակցությունը ցուցաբերել Սիրիայի և Իրաքի ժողովրդին, մեր քույրերին և եղբայրներին` հաղթահարելու դժվարին պայմանները:

Մտահոգված ենք նաև Ուկրաինայում տիրող ծանր կացությամբ և աղոթում ենք փոխըմբռնման ոգով խնդրի շուտափույթ հանգուցալուծման համար: Աղոթում ենք, որ Աստծու օգնականությամբ և միջազգային հանրության գործուն ջանքերով օր առաջ Մերձավոր Արևելքում հաստատվի խաղաղությունն ու համերաշխությունը, Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում հակամարտության մեջ հայտնված մեր համայնքները հավատով և լավատեսությամբ հաղթահարեն առկա խնդիրներն ու դժվարությունները:

Դարերի բազում դժվարությունները վերապրած Միածնաէջ Ս. Տաճարում մասնակցությամբ Ս. Պատարագին ՀՀ Անկախության տոնին ամենքս մեր ծառայանվիրումի ուխտն ենք վերանորոգում հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին և Մայր Աթոռ Ս. Էջմիածինը` աստվածային նախախնամական զորակցությամբ ազգային-եկեղեցական անդաստանում ավելի արդյունավորելու մեր անսակարկ սպասավորությունն ու առաքելությունը: Կոչ ենք ուղղում նաև մեր ժողովրդի բոլոր զավակներին` գործուն մասնակցություն բերել հայրենի մեր երկրի շենացման սրբազան գործին, համախմբվել մեր Ս. Եկեղեցու սրբազան հավատքի շուրջ, պահպանել ու շենացնել հայ կյանքն ու ինքնությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում` ամենուր:

Թող խաղաղության Աստված լինի հովանավոր և զորավիգ մեր ու աշխարհի բոլոր ժողովուրդներին այսօր, միշտ և հավիտյանս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում