1915 թ. դեկտեմբերի 19-ին ծնվել է աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը (Էդիթ Ջովաննա Գասսիոն): Գոյություն ունի վարկած, ըստ որի՝ Պիաֆը ծնվել է Բելվիլ քաղաքի փողոցներից մեկում, ինչը դժվար թե համապատասխանում է իրականությանը: Ամենայն հավանականությամբ, այդ պատմությունը ստեղծվել է՝ ընդգծելու համար երգչուհու ապրած դժվար կյանքը:
Էդիթի դաստիարակությամբ սկզբում զբաղվել է մայրական կողմի տատիկը, այնուհետև հայրը աղջկան տարել է Նորմանդիա՝ իր մոր մոտ, որը հասարակաց տան սեփակաանտեր էր: Էդիթի տատիկն այնքան խնդիրներ է ունեցել, որ չի նկատել անգամ, որ 3-ամյա թոռնուհին կուրացել է: Պիաֆը սկսել է տեսնել 6 տարեկան հասակում, այն բանից հետո, երբ այցելել է Սուրբ Թերեզային:
Որոշ ժամանակ անց հայրը վերցրել է աղջկան իր մոտ: Նրանք միասին սկսել են աշխատել. հայրը ցուցադրում էր ակրոբատիկ հնարքներ, իսկ աղջիկը երգում էր:
Երգչուհու կյանքը լի է եղել դժվարաություններով: Նրա առաջին սերն ավարտվել է դստեր մահով, իսկ առաջին հաջողությունը՝ իր ուսուցչի՝ Լուի Լեպլեի մահով: Պիաֆի հասուն սերը՝ աշխարհի առաջնության բռնցքամարտի չեմպիոն Սերդանը, մահացել է ավիավթարում:
Դրա հետ մեկտեղ, Էդիթ Պիաֆը միշտ շրջապատված է եղել մեծ թվով մարդկանցով, որոնց նա օգնել է երբեմն ֆիզիկապես, իսկ ավելի հաճախ՝ բարոյապես:
Էդիթ Պիաֆը միշտ մտածել է, որ հանդիսատեսը պետք է ընդունի իրեն այնպիսին, ինչպիսին ինքն իրականում կա: Նա չի ունեցել երաժշտական կրթություն: Նրա ուժեղ կամքը զարմացրել և ոգեշնչել է շատերին:
Էդիթը մինչև իր կյանքի վերջին օրերը միայնակ է զգացել իրեն, ինչը յուրատեսակ «փոխհատուցում էր», գին տաղանդի և համաշխարհային սիրո դիմաց:
«Հիացմունքին միշտ հետևում է միայնությունը»,- ասել է Պիաֆը:


















































