Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել է 34-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ «Յուվենթուս»-ի դարպասապահի պայմանագիրը երկարաձգվել է 2 տարով: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:
Նոր պայմանագրի համաձայն` ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 4 մլն եվրո կկազմի` առանց պարգևավճարների և բոնուսների: Եթե «Յուվենթուս»-ը Իտալիայի առաջնության հաղթող դառնա, Բուֆոնը 1 մլն եվրո պարգևավճար կստանա: Նույնքան պարգևավճար ֆուտբոլիստը կստանա Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալու դեպքում:










































