Վրացական «9-րդ ալիք» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի նոր կառավարությունը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնաթիռներից հետո էլ այժմ պատրաստվում է զբաղվել նրա կողմից կնքված ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ պայմանագրերով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը երկամյա վաղեմություն ունեցող պայմանագրի մասին է, որը ստորագրվել է Սաակաշվիլիի ֆրանսիական այցի ժամանակ, և որով նախատեսվում էր երեք ուղղաթիռի մատակարարում: Գործարքը գնահատվել է 45 միլիոն եվրո, ընդ որում՝ այդ ուղղաթիռները դեռ չեն բերվել Վրաստան: Այդ ուղղաթիռները նախատեսված են ռազմական կարիքների համար:
«9-րդ ալիքի» տվյալներով՝ պայմանագրի արժեքն ավելի բարձր է ուղղաթիռների արժեքից: Ենթադրվում է, որ դեռ պետք է բարելավել, արդիականացնել այդ ուղղաթիռները:










































