Չեխիայի քաղաքցիները հարգանքի տուրք են մատուցել Չեխիայի առաջին նախագահ, դրամատուրգ և այլախոհ Վացլավ Հավելի մահվան առաջին տարելիցին:
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, երկրի խորհրդարանի ստորին պալատը հարգել է նրա հիշատակը 1 րոպե լռությամբ, նրա գերեզմանին ծաղիկներ են տարել Չեխիայի առաջատար քաղաքական գործիչները, ներառյալ երկրի նախագահ Վացլավ Կլաուսը,- հայտնում է Չեխիայի ռադիոն:
Երեքշաբթի երեկոյան Վացլավի հրապարակում՝ Պրահայի կենտրոնում, հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ՝ ոգեկոչելու երկրի առաջին նախագահի հիշատակը:
Ակցիայի կազմակերպիչները ակցիայի ժամանակ մոմեր են վառել, շատերը հրապարակ են եկել փուչիկներով, որոնք վրա գրված են եղել ցանկություններ, թե ինչպես պետք է զարգանա երկիրը հետագայում ևս ու ինչպիսին պետք է լինի Չեխիան ապագայում:
«Շատ կարևոր է. որ մարդիկ հավաքվել են այստեղ, ժամանակ են գտել, չնայած ձմռան եղանակին: Մոմեր ու փուչիկներ՝ ի հիշատակ Հավելի»,- ասել է կազմակերպիչներից Լուկաշ Սեդլաչեկը:
Վացլավ Հավելը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 18-ին իր տանը երկարատև հիվանդությունից հետո: Նա մահացել է քնի մեջ:









































