«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը սահմանադրական փոփոխությունների մասին խորհրդաժողովի ժամանակ 3 կետանոց առաջարկ ներկայացրեց իշխանությանը:
Այդ պայմանների հետ կապված Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ իրենք դեմ չեն դրանք, եթե, իհարկե, իշխանությունները ընթացք տան.«Բայց խնդիրն այն է, որ մի կողմից ասում ես՝ չեմ քննարկում որեւէ բան, մյուս կողմից առաջարկներ ես ներկայացնում, ո՞վ է պաշտպանելու այդ առաջարկները: Մենք իրենց առաջարկը պիտի պաշտպանե՞նք, թե՞ մենք մերը պիտի պաշտպանենք: Մարդ, եթե առաջարկ է ներկայացնում, ուրեմն նշանակում է պիտի մտնի քննարկի, չէ՞ այդ առաջարկները: Իրենք չեն հասկանում՝ ո՞նց են առաջարկը օդում թողած՝ քննարկմանը չեն մասնակցում, բայց առաջարկ ներկայացնում են»:
Մանրամասները՝ aravot.am-ում








































