Փարիզի Park Hyatt Madeleine և Park Hyatt Paris Vendôme հյուրանոցների աշխատակիցները դուրս են եկել անժամկետ ցույցի՝ ընդդեմ Աշխատանքային օրենսգրքի խախտումների: Այս մասին հայտնում է 20minutes.fr-ը՝ հղում անելով Աշխատանքի ընդհանուր համադաշնությանը (CGT-Confédération Générale du Travail):
Աշխատակիցների դժգոհության պատճառը մասնավորապես ցածր աշխատավարձն է ու հավելյալ աշխատանքի դիմաց վճարումների բացակայությունը:










































