Tuesday, 16 06 2026
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ

Հանրապետականները գործում են ադրբեջանամետ քաղաքական գործիչների նման

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ղարաբաղի հարակից տարածքներում հոկտեմբերին իրականացրած դաշտային առաքելության արդյունքներն ամփոփող փաստաթուղթն, ըստ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի, շատ վնասակար է Հայաստանի համար և կարող է բացասական հետևանքներ ունենալ հայկական կողմի բանակցային դիրքի վրա:

«Նախևառաջ «օկուպացված տարածքներ» արտահայտությունն անընդունելի է հայկական կողմի համար: Տարածքների նկարագիրը, որը կա զեկույցում, չի կարող պատիվ բերել որևէ երկրի, հատկապես այն երկրին, որը հռչակել է անկախություն և այդ տարածքները Սահմանադրությամբ ամրագրել է որպես սեփական տարածքներ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանը նկատեց, որ առավել մտահոգիչ է նաև այն, որ այս զեկույցը հնարավոր դարձավ պատրաստել հայկական կողմի միակողմանի զիջման արդյունքում.

«Անցել է շուրջ կես տարի և դիտարկման առաքելությունը չի գնացել Ադրբեջանի զավթած տարածքներ և անգամ մարտի 24-ին հրապարակած հայտարարության մեջ, երբ նշվում է, թե համանախագահները պետք է այցելեն տարածաշրջան, խոսք չկա Ադրբեջանի զավթած տարածքներ գնալու մասին, ինչն էլ մեկ անգամ ևս վկայում է, որ հայկական կողմը չհիմնավորված և միակողմանի զիջման է գնացել»:

Նշենք, որ Վիեննայում հրապարակված փաստաթուղթը դիտարկման համառոտ բովանդակությունն է, և ամբողջ զեկույցը դեռևս հրապարակային չէ, այն ներկայացվել է ԵԱՀԿ մշտական խորհրդում, բայց բոլոր դրույթներն առայժմ հրապարակված չեն:

Կարապետյանի կարծիքով, դեռևս չհրապարակված զեկույցը կարող է պարունակել դրույթներ, որոնք կարող են ավելի մեծ վտանգ պարունակել և էլ ավելի այլասերել Ադրբեջանին, որը կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից:

ՀԱԿ ներկայացուցիչը նաև նշեց, որ անհասկանալի է, թե ինչպես են ՀՀԿ-ականները դրական գնահատել ՄԽ զեկույցը.

«Այս զեկույցը միայն ադրբեջանցիներն էին դրական գնահատել, և փաստորեն նրանց կողքին կանգնել է «Հանրապետական» կուսակցությունը: «Օկուպացված տարածքներ» անվանումով և հարակից տարածքների վիճակին խայտառակ բնութագրում տվող զեկույցը դրական գնահատելը միայն ադրբեջանամետ քաղաքական գործչի մտքով կարող էր անցնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում