Friday, 12 06 2026
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը

Հայաստան-Սփյուռք՝ դատարկ պատմություն

Հայաստանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը: Այդպիսի մի քանի համաժողովներ արդեն անցել են, որոնք իհարկե պատմության մեջ հիշարժան բաներ էլ թողել են: Օրինակ, հիշարժան է, թե ինչպես համաժողովներից մեկում, տարիներ առաջ, անգամ արտգործնախարար Օսկանյանի մասնակցությամբ, փորձում էին սփյուռքահայերի շրջանում բանկայով «զակատներ» իրացնել՝ իբրև աջակցություն հայ գյուղացուն:

Նման բազում հետքեր են մնացել պատմության մեջ Հայաստան-Սփյուռք նախորդ համաժողովներից: Իսկ ինչպիսի՜ գեղեցիկ ճառեր: Հայաստան-Սփյուռք համաժողովների պատմությունը կարող է լինել կենացների, հարսանքաճառերի և հանդիսավոր այլ արարողությունների համար արժեքավոր շտեմարան: Միայն թե Հայաստան-Սփյուռք համաժողովները պատմությունը բացարձակապես դատարկ են թողել Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի համար ռազմակավարական, ինստիտուցիոնալ, համակարգային բնույթի բեկումնային նախագծերի և ծրագրերի առումով: Իսկ եթե դրանք չկան, ո՞րն է նման համաժողովների իմաստը՝ տուրի՞զմը:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները անկախ Հայաստանի պատմության ընթացքում այդպես էլ մնացին ըստ էության չդիտարկված, մնացին առավելապես արարողակարգի, ռոմանտիզմի, ձևականություններին, կենացների ու թամադայության շրջանակում: Քիչ թե շատ լուրջ հեռանկարներ պարունակող նախագծերը բախվեցին հայաստանյան իրականությանը, որում իշխող սուբյեկտներին Սփյուռքից միայն գումարներ էին պետք և, այսպես ասած, իրենց իշխանական լեգիտիմության սպասարկում Արևմուտքում և Ռուսաստանում:

Հայաստանում հաստատված կոռուպցիան, արժեքային քաոսը, անիրավությունն ու անօրինականությունը հանգեցրին նրան, որ Սփյուռքն աստիճանաբար սկսեց օտարվել Հայաստանից՝ որպես գործունեության, ստեղծագործական պոտենցիալի իրացման մի կարևոր հարթակ, և առավելագույնը Հայաստանը սկսեց դիտել որպես հայրենիք, որտեղ պետք է երբեմն այցելել կարոտն առնելու համար՝ նայած, թե ինչ պարբերականությամբ այցի կգա կարոտը:

Հայաստան-Սփյուռք ռազմավարական կոմունիկացիա այդպես էլ չձևավորվեց, որովհետև չեղան դրանում շահագրգիռ ինստիտուտներ: Ոչ միայն Հայաստանի իշխանությանը դա պետք չէր, որովհետև գումարների համար պետք են ընդամենը գովազդային հմտություններ, այլ փաստորեն պետք չեղավ նաև Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք էլ հիմնականում մնացին Սփյուռքի հետ հարաբերությունների կենացային մակարդակի, այսինքն՝ նույնիսկ այդ դաշտից չեղան լուրջ, ռազմավարական, հեռահար գաղափարա-ծրագրային առաջարկներ Սփյուռքին:

Միևնույն ժամանակ, Սփյուռքի առանցքային ինստիտուտներն էլ իներտ գտնվեցին, ներփակվեցին իրենց խմբակային կուսակցական շահերի մեջ, ազգային-պետական խնդիրները դիտեցին զուտ այդ պրիզմայով: Խոսքը, բնականաբար, այսպես ասած, ավանդական կուսակցությունների եռյակի մասին է, որն ըստ էության ևս համարժեք չկարողացավ գտնվել անկախ պետականություն ունենալու իրողությանը, նաև 21-րդ դարի այլ իրողությունների: Սփյուռքում իրենց ազդեցության համար մրցակցությանն ընդամենը գումարվեց հայաստանյան պարագայի մասով էլ մրցակցելուն, ինչպես նաև պայքարին Հայաստանի իշխանությունների հետ առավել սերտ համագործակցելու շուրջ:

Ինչ վերաբերում է հայ-առաքելական եկեղեցուն, ապա այս իսկապես կարևոր կառույցի անհամարժեքությունը ևս ավելորդ մեկնաբանության կարիք չունի՝ եկեղեցին ըստ էության վերածվեց իշխողների սպասավորի, իսկ եկեղեցու, այսպես ասած, գլուխ հանդիսացողները, ըստ էության, սկսեցին ոչնչով չտարբերվել այդ իշխողներից՝ հայտնվելով պարբերական սկանդալների մեջ և այդպիսով վտանգելով եկեղեցու հեղինակությունը:

Առանցքային և փոքր-ինչ տարբերվող դրվագ է Հայաստան համահայկական հիմնադրամը, որի առումով, սակայն, բավարար խոսուն փաստ է այն, որ Հիմնադրամում տարեցտարի ավելի մեծացավ առանձին մեծահարուստների ներդրումը, փոխարենը շեշտակի նվազեց սովորական, շարքային քաղաքացիների, շարքային սփյուռքահայերի ներդրումը: Մեկնաբանություններն արդեն ավելորդ են:

Բեկումնային կարող էր լինել Սփյուռքի նախարարության ստեղծումը, ինչը, սակայն, հակառակը եղավ և վկայեց, որ եթե չկան գաղափարներ, չկա հանրային ու պետական շահերով շահագրգռվածություն որևէ սուբեկտի մոտ՝ ապա ոչ մի նորաստեղծ կառույց չի կարող իրավիճակ փոխել, առավել ևս, եթե այդ կառույցը ընդամենը համալրեց Հայաստանի չինովնիկական ապարատը և գնահատվեց կոմսոմոլից մինչև հանրապետական ճանապարհ անցած Հրանուշ Հակոբյանի ներհամակարգային վաստակը: Այս ընթացքում տրանսֆորմացիաները կրեցին իսկապես հետաքրքրական բնույթ:

Ներկայումս Հայաստանի հետ հարաբերություններում արդեն մի քանի տարի է՝ առաջ է եկել Ռուսաստանի սփյուռքը, ինչը, ըստ էության և այսպես ասած, քաղաքական իրավիճակի արտացոլում է՝ ՌԴ գերիշխանության աճի վկայություն, և արևմտյան սփյուռքի գրեթե լիակատար հիասթափության, երբ շատ շատերն ուղղակի հայտնվեցին Հայաստանի կոռուպցիոն և անիրավ համակարգի ծուղակում, ինչը հիասթափեցրեց ու վանեց արևմտյան սփյուռքի հիմնական մասը: Դատարկ տեղը զբաղեցրեց ռուսական սփյուռքը, ռուսաստանցի մեծահարուստները հիմնականում, որոնց հիմնական մասն էլ, ըստ էության, Հայաստանից կամ Ղարաբաղից են, այսինքն՝ իշխող համակարգի հետ թելերով կապված, այսինքն՝ հոգեհարազատ:

Սակայն դաշտը շարունակում է լինել գաղափարազուրկ, արժեզուրկ, շարունակում է լցված լինել պաթոսով ու կենացներով, և կրկին շարունակում է առաջնայինը, գերնպատակը լինել փողը՝ որից այսօր ռուսական սփյուռքում շատ կա:

Այս պայմաններում, Հայաստան-Սփյուռք համաժողովը, ամենայն հավանականությամբ, պատմությունը կշարունակի դատարկ թողնել ռազմավարական ծրագրերի, գաղափարների առումով, փոխարենը կհագենա կենացների ու ճառերի շտեմարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում