ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում հրաձգություն կազմակերպած Ադամ Լանզայի մոր` որդուն հոգեբուժարան ուղարկելու միտքը կարող էր նրան դրդել հանցագործության: ITAR-TASS-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները` հղում անելով այս գործով զբաղվող օրինապահ մարմինների աշխատակիցներին:
Նենսի Լանզան առաջինն էր, որին դեկտեմբերի 14-ին սպանել էր նրա տղան: Հետաքննության տվյալներով` նա իր մորը սպանել է տանը, հետո գնացել տարրական դպրոց, որտեղ կրակ է բացել` սպանելով 5-10 տարեկան 20 երեխայի և 6 մեծահասակի: Այնուհետև նա ինքնասպան է եղել:
Իրավապահների ներկայացուցիչները հայտնել են, որ տղային բուժման տանելու Նենսի Լանզայի մտադրությունը դիտարկվում է որպես հանցագործության պոտենցիալ պատճառ:
Ադամ Լանզան տառապել է Ասպերհերի սինդրոմով` աուտիզմի տեսակներից մեկով: Ծանոթները նրան բնութագրում են որպես խելացի, ոչ շատ ամաչկոտ և ոչ մարդամոտ երիտասարդի: Նրանց տանն աշխատող ջրմուղագործ Փիթեր Վլասյուկը պատմել է, որ Ադամը գործնականում միշտ ապրել է առանց պատուհանների նկուղում, որի պատերին եղել են տարբեր տեսակի զենքերի պաստառներ:
Ներկայում ոստիկանությունը հարցաքննում է տեղի ունեցածի վկաներին և ուսումնասիրում փաստերը:







































