Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Tert.am լրատվական կայքի հարցին:
Ինչպե՞ս կմեկնաբանեք Շոտլանդիայում կայացած հանրաքվեն:
Անկախ հանրաքվեի արդյունքներից՝ շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում: Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։









































