Արգենտինայի իշխանությունները մի քանի օրով զբոսաշրջիկների առաջ կփակեն Ուրիտորկո լեռ տանող ճանապարհը՝ զգուշանալով ինքնասպանություններ գործելու նրանց մտադրություններից։
Համացանցային ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ որոշումն ընդունելու պատճառ է հանդիսացել Facebook սոցցանցում մի էջի հայտնվելը, որի հեղինակները մարդկանց հորդորում են բարձրանալ լեռան գագաթը և զանգվածային ինքնասպանություններ գործել։
Իշխանությունները դեկտեմբերի 20-22-ին արգելում են բարձրանալ այդ լեռը։ Լեռը գտնվում է Բուենոս Այրեսից 750 կմ հեռավորության վրա և ունի 2 000մ բարձրություն։ Այս վայրը գրավիչ է զբոսաշրջիկների համար, և ընդունված որոշումը բավականին վնաս կարող է հասցնել զբոսաշրջային բիզնեսին։








































