Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին հրավիրում է Լոնդոն՝ քաղաքին, անգլիացիների ապրելակերպին ու «Չելսի»-ի մարզաբազային ծանոթացնելու:
Ինչպես գիտենք, ռուս գործարարը շատ է ցանկանում Ֆալկաոյին տեսնել իր թիմում:
Ըստ երևույթին՝ նա պատրաստ է Ֆալկաոյի տրանսֆերի դիմաց 56 միլիոն եվրո հատկացնել, իսկ տարեկան վճարել 12.5 միլիոն եվրո աշխատավարձ:
Հայտնի չէ, թե Ֆալկաոն երբ է գնալու շրջագայության, սակայն նախատեսվում է այն կազմակերպել մինչև դեկտեմբերի 28-ը:









































