Միլանի «Ինտեր»-ն արձակուրդ է տվել Ուեսլի Սնեյդերին ու Ֆիլիպ Կոուտինյոյին: Ֆուտբոլիստները տոներից առաջ երկու խաղ պետք է անցկացնեին, սակայն իրավիճակը փոխվել է:
Երկուսն էլ մասնակցել են թիմի վերջին մարզմանը, որից հետո մեկնել են Սուրբ ծնունդ նշելու:
Հիշեցնենք, որ Սնեյդերը լարված հարաբերություններ ունի միլանյան թիմի ղեկավարության հետ:










































