Եմենի ՆԳՆ-ն հանրայնացրել է վիճակագրական տխուր տվյալներ. ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է, գրում է արաբական ’’Վաթան’’ հրատարակչությունը։
ԱՆցյալ ամիս գրանցվել է ինքասպանության 30 դեպք, որոնցից 8 երեխա, 5 կին։ Միջինը՝ կատարվում է օրը մեկ ինքնասպանություն։ Սոցիոլոգների և փորձագետների կարծիքով՝ ինքնասպանությունների մակարդակի աճը պայմանավորված է երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակների վատթարացումներով։
Համեմատության համար. հոկտեմբերին կատարվել է 22 ինքնասպանություն, սեպտեմբերին՝ 19, օգոստոսին՝ 16։ Օոստոսի համեմատ նոյեմբերին ինքնասպանությունների թիվն աճել է 2 անգամ։ 2012-ի ինքնասպանությունների ընդհանուր թիվը կազմում է 120, որոնցից 19 երեխա և 24 կին, մնացածը 18-45 տարեկան տղամարդիկ են։










































