Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման չի պատրաստվում հեռանալ «Ռեալ»-ից:
«Ոչինչ չգիտեմ իմ հեռանալու մասին: Շատ երջանիկ եմ «Ռեալ»-ում: Ուզում եմ հենց այստեղ լինել:
Այս ակումբը լավագույնն է աշխարհում: Մեր ընդհանուր պատմությունը դեռ ավարտված չէ»,- ասել է ֆրանսիացին:








































