Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով:
L’Equipe-ի տեղեկություններով՝ «զինագործներ»-ը պատրաստ են Կասիլյասի տրանսֆերը ձեռք բերել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կասիլյասը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի երկրպագուները շարունակում են դժգոհել Կասիլյասի խաղից, ով այժմ թիմի հիմնական դարպասապահն է:
Լա Լիգայի 3-րդ տուրում կայացած «Ատլետիկո»-ի դեմ խաղում (1:2) երկրպագուները սուլում էին Իկերին: