Շվեդիայի Հետեբորգ քաղաքի բնակչուհուն, որը մեղադրվում էր նեկրոֆիլիայի մեջ, հաջողվեց խուսափել երկամյա ազատազրկումից: 37-ամյա կինը, ում տանը գտնվել էին մարդկային մնացորդներ և կմախք, ապացուցեց, որ ոսկորները չի օգտագործել որպես սեքս-խաղալիքներ`չնայած փաստերը հակառակն էին ապացուցում, հաղորդում է Vesti-ն`վկայակոչելով The Local-ը:
Փակ դատավարության ընթացքում դատավորը շվեդուհուն դատապարտեց պարտադիր հոգեբանական բուժման` նրան մեղադրելով հանգուցյալների հանգիստը խախտելու և ապօրինի զենք կրելու համար: Բացի այդ՝ դատական գործում նշվում է, որ կինը համացանցի միջոցով վաճառել է իր տանը գտնվող մարդկային ոսկորները: Դատապարտյալը և նրա փաստաբանը հայտարարել են, որ կբողոքարկեն դատավճիռը:
Շվեդիայի բնակչուհին լրագրողներին ասել է, որ, իրոք, տարված է եղել նեկրոֆիլիայով, սակայն երբեք գործնականում չի կիրառել: Իսկ համապատասխան տեսագրությունները և գրքերը ձեռք է բերել՝ հնագիտական հետաքրքրություններից ելնելով:










































