Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի օդանավակայանի աշխատակիցները կարողացել են կանխել երկրից մաքսանենգ ճանապարհով մոտ 40 վիշապօձերի արտահանումը: Այս ուղեբեռը հայտնաբերվել է Դուբայ մեկնողներից երկուսի մոտ:
Ռադիոկայանը տեղեկացնում է, որ օձերին քնեցնող դեղամիջոցներ են ներարկել: Ուղևորները եղել են Քուվեյթի բնակիչներ: Չի հաղորդվում` նրանց մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ:
France Presse գործակալությունը հաղորդում է նաև, որ այս ճանապարհով սովորաբար ասիական հարավարևելյան տարածաշրջանից հազվագյուտ կենդանիներ են փոխադրվում Մերձավոր Արևելք:









































