Նորվեգիայի փախստականների հարցերով խորհրդի հետազոտության տվյալներով՝ մարդիկ 3 անգամ ավելի հաճախ իրենց տունը լքում են բնական աղետների պատճառով, քան ցանկացած այլ պատճառով: Այս մասին գրում է The Guardian-ը:
1970 թ. տվյալների համեմատ՝ ներկայումս երկու անգամ ավելի շատ մարդ է կորցնում իր տունը բնական աղետի հետևանքով և ավելի շատ մարդ է որոշում լքել իր տունը:
«Բնական աղետները մարդկանց ավելի հաճախ են ստիպում հեռանալ իրենց տներից, քան պատերազմներն ու հակամարտությունները»,- ասել է Նորվեգիայի փախստականների հարցերով խորհրդի քարտուղար Յան Էգելանը:
Վերջին 10 տարում միջինում ավելի քան 27 մլն մարդ կորցրել է իր տունը բնական աղետների պատճառով:








































