Նեապոլյան «Նապոլի»-ի գլխավոր մարզիչը, ղեկավարությունն ու ֆուտբոլիստներն անհամաձայնություն են հայտնել այն հարցի շուրջ, որ ակումբի ակտիվից պետք է հանվի երկու միավոր՝ համաձայն կարգապահական կոմիտեի որոշման՝ գրում է «Նապոլի»-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ կարգապահական կոմիտեն այսօր որոշում է կայացրել որակազրկել նեապոլյան թիմի պաշտպաններ Պաոլո Կանավարոյին ու Ջանլուկա Գրավային վեց ամիս ժամկետով, թիմի ակտիվից հանել երկու միավոր:
«Թիմի գլխավոր մարզիչը, ղեկավարությունն ու ֆուտբոլիստներն այս հարցի շուրջ մեկնաբանություն չեն անի: Մենք չենք խոսի սրա մասին՝ միևնույն ժամանակ անհամաձայնություն ունենալով այս հարցի շուրջ: Նմանօրինակ որոշումներ պետք է կայացվեն կա´մ մրցաշրջանից առաջ, կա´մ հետո: Մենք վստահ ենք, որ վերին ատյանի մարմինները կվերականգնեն արդարությունը»,- ասված է հայտարարության մեջ:








































