Ադրբեջանի արտաքին պետական պարտքն ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 987.9 մլն մանաթ, ՀՆԱ-ին արտաքին պետական պարտքի հարաբերակցությունը՝ 8.5%: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը:
Հաղորդվում է, որ վարկային միջոցների 7.7%-ը ներդրվել է մինչև 10 տարի ժամկետով, 62.0%-ը՝ 10-20 տարով, 30.3%-ը՝ ավելի քան 20 տարով:
Հիմնականում Համաշխարհային բանկից, Ճապոնիայի համագործակցության միջազգային գործակալությունից, Ասիական զարգացման բանկից, Իսլամական զարգացման բանկից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և այլ միջազգային ֆինանսական ինստիտուտներից ստացված գումարներն ուղղվել են տնտեսական բարեփոխումների ծրագրերի աջակցությանը, ենթակառուցվածքի վերականգնմանն ու վերակառուցմանը, ճանապարհների շինարարությանը, շրջանների ջրամատակարարման բարելավմանը, ավիացիայի և երկաթուղային ճանապարհների ծառայությունների զարգացմանը, արդյունաբերությանն ու էներգետիկային:








































