«Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի համար Իրաքին անհրաժետ չէ ցամաքային գործողության տեսքով օտարերկրյա աջակցություն, դրա համար բավարար են օդուժի հարվածները: Այս մասին «Ասախի» թերթին տված հարցազրույցում ասել է Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը:
«Իրաքը բավարար քանակի զինվորականներ ունի, և չի պահանջվում երկրում օտարերկրյա ցամաքային զորքերի լայնամասշտաբ գործողություն»,- ասել է նախագահը:
«Ես ողջունում եմ միջազգային հանրության ցանկացած օգնություն՝ ռազմական, մարդասիրական, տնտեսական: Այն, ինչ անհրաժեշտ է, օդային հարվածներն են, մարդասիրական օգնությունը, ռազմական խորհրդատուները»,- հավելել է նա:











































