«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին առաջին իտալացին է, ով Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներում գոլեր է խփել 4 տարբեր թիմերի կազմում:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներում Բալոտելին գոլեր է հեղինակել«Ինտեր»-ի (2 գոլ), «Մանչեսթեր Սիթի»-ի (3 գոլ), «Միլան»-ի (2 գոլ) կազմում:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Լուդոգորեց»-ին:










































