Instagram «տեսողական» կայքը սկսել է ներգրավել Facebook-ի տվյալներ,- հաղորդում է Vesti-ն:
Առաջին հերթին, նորացված կանոնները Instagram-ին հնարավորություն են տալիս օգտագործել լուսանկարները գովազդային հայտարարություններում և վաճառել դրանք` առանց օգտատերերի թույլտվության:
Instagram-ն այսուհետ կկարողանա Facebook-ում կիսվել իր օգտատերերի մասին տեղեկատվությամբ:
Համակարգից կարող են օգտվել 13 տարին լրացած անձիք:
Ընկերությունը պարտավոր չէ նշել վճարովի կոնտենտը` որպես գովազդ:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2013 թ. հունվարի 16-ից: Դրանք չեն տարածվի մինչև այդ ներբեռնված լուսնկարների վրա: Դրանցից կարելի է հրաժարվել միայն հաշիվը ջնջելու դեպքում:












































