34-ամյա բրազիլացի պաշտպան Լուսիոն, ով դեկտեմբերի 17-ին լուծարել է «Յուվենթուս»-ի հետ կնքած համաձայնագիրը, կարող է շարունակել հանդես գալ Ա Սերիայում: Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստը հայտնվել է «Նապոլի»-ի ուշադրության կենտրոնում:
Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարության կարծիքով` բրազիլացին կարող է փոխարինել Պաոլո Կանավարոյին, ով որակազրկվել է 6 ամսով` պայմանավորված խաղերի կազմակերպման մասին տեղեկատվությունը թաքցնելու համար:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ Լուսիոն իր մարզական կարիերան կարող է շարունակել գերմանական կամ բրազիլական ակումբներից մեկում:





































