Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Քառյակը յոթ երգ երգեց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննարկման մասնակիցների համար անակնկալ կերպով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրապարակեց մի քանի նախապայմաններ, որոնց կատարման դեպքում «Ժառանգությունը» կարող է մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դրանցից մեկը «Ժառանգության» կողմից առաջիկայում ԱԺ ներկայացվելիք «Ընդդիմության մասին» օրենքի ընդունումն է, որով նախատեսվելու է ընդդիմությանը տալ վերահսկողական լծակներ: Իշխանությունը թերևս պատրաստ է կատարել այս նախապայմանը: Սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից քննարկվում են այն դրույթները, որոնցով մի շարք պաշտոնյաների ընտրության համար կպահանջվի որակյալ քվորումի առկայություն: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ Վերահսկիչ պալատի նախագահը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրվեն ոչ թե ձայների պարզ մեծամասնությամբ, այլ՝ 3/5-ով: Նման նորամուծության նպատակն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի մեծ ազդեցություն ունենա այս պաշտոնյաների ընտրության հարցում, ինչպես նաև ներկայացվածություն այդ կառույցներում: Հաջորդ նախապայմանն էլ այն է, որ Սահմանադրության հանրաքվեից հետո անցկացվեն համապետական արտահերթ ընտրություններ, որը, ըստ Ռ. Հակոբյանի, կարող է անցկացվել 2016 թվականին՝ ակնարկելով, որ գոնե մի «սռոկ» էլ երկարաձգեն իրենց քաղաքական ապագան, որից հետո ինչ ուզում են՝ անեն: Փոխարենը ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը տքնաջան աշխատանք էր կատարել և համաշխարհային պրակտիկայում սահմանադրության փոփոխության պատեհության մասին ծավալուն ծաղկաքաղով փորձում էր համոզել, որ ոչ մի ժողովրդավարական պետություն մեկ անգամ կառավարման համակարգը հաստատելուց հետո այն չի փոխում, եթե պետական ինստիտուտների ինչ-որ մի փլուզում չի կատարվել, ոնց որ եղավ, ասենք, Ֆրանսիայում՝ 1959-ին: Գործընկերներին, սակայն, ձանձրալի թվացին Զուրաբյանի երկարաշունչ հիմնավորումները, և Գալուստ Գրիգորիչի գործն ստանձնած Ռուբիկ Հակոբյանի միջոցով Զուրաբյանին ամբիոնից մի քանի անգամ հետկանչի փորձերն ի վերջո հաջողվեցին: Բայց նա արդեն հասցրել էր հայտարարել, որ «այդ փոփոխություններն արվում են մեկ բանի համար, որ Ս. Սարգսյանը հավերժ իշխի Հայաստանում, մենք այդպիսի բան երբեք թույլ չենք տա»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ «քավոր» կանգնեց իրենց հավատարիմ դաշնակցի խոսքին՝ ասելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված չեն Սահմանադրությամբ, որ այսօր մեր ժողովրդին հուզող խնդիրները տնտեսական են, և պետք չէ մտնել Սահմանադրությունը փոխելու խնդրահարույց վեճերի մեջ: Նա ասաց, որ եթե սահմանադրական բարեփոխումների փաթեթը դրվի շրջանառության մեջ, ապա իրենք կհավաքեն ժողովրդին՝ հասկանալու, թե պե՞տք են մեզ այդ փոփոխությունները:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում