Իտալիայի Պալերմո պատմական քաղաքում երկու բազմաբնակարան տուն է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, շուրջ տաս մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Իտալիայի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչներին:
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում: Փրկարարները որոնում են 80 և 74 տարեկան երկու կնոջ: Ավելի վաղ նրանց հաջողվել էր փլատակների տակից դուրս բերել մի ծերունու:
Այս փլուզումն առաջինը չէ Իտալիայում: Ավելի վաղ երկրում տեղի էին ունեցել մի շարք նման դեպքեր, որոնց հիմանական պատճառն անորակ շինարարությունն է:









































