Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանն անդրադարձել է դեպի Իրան ոսկու արտահանման խնդրին.
«Թուրքիայից Իրան ոսկու արտահանումն իրականացվում է նույն եղանակով, ինչ որ մյուս ապրանքներինը, ասենք՝ մեղրինը: Ոսկու արտահանումը չի հանդիսանում գնված բնական գազի կամ նավթամթերքի վճարման միջոց: 2012 թվականի հունվարից նոյեմբերին Թուրքիան արտահանել է 11.9 միլիարդ դոլարի ոսկի:
Դրա 60 տոկոսը բաժին է ընկել Իրանին, 30 տոկոսը՝ ԱՄԷ-ին, իսկ մնացյալ 10 տոկոսը՝ եվրոպական երկրներին և հատկապես Շվեյցարիային: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում թուրքական արտահանումը կազմել է 151.5 միլիարդ դոլար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, որը արդեն իսկ հայտնել է իր հեռանալու մասին, հայտարարել էր, որ իր դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով Իրանը չի կարողանում Թուրքիային վաճառած բնական գազի դիմաց ստանալ արտարժույթ, ինչի համար էլ Թուրքիան ստիպված է գնված գազի համար վճարել ոսկով:










































