Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Էրդողանն արխիվից հանում է Ադնան Մենդերեսի գործը՝ նրան հետմահու արդարացնելու համար

Թուրքական Haber7 լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը դիտարկելու է 1960-ական թվականների սկանդալային գործերը: Պատգամավորները որոշել են արխիվներից դուրս բերել և դիտարկել կախաղան բարձրացված Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի գործը:

Հանձնաժողովի գործունեության նպատակը հայտնի քաղաքական գործչի անվան վերականգնումն ու նրա հետմահու արդարացումն է: Ադնան Մենդերեսին կախաղաղն են բարձրացրել 1960 թվականին իրականացված ռազմական հեղաշրջման հետևանքով: Մինչ այդ նա աչքի է ընկել բարեփոխումներով և ամրապնդել է Թուրքիայի տնտեսությունը:

1959 թվականին տեղի ունեցած ստամբուլյան ցույցերից հետո Մենդերեսն ուժով հեռացվել էր իշխանությունից և կախաղան բարձրացվել: Այժմ Մենդերեսի գործի վերանայումը մեծապես վրդովել է թուրքական հասարակությանն ու լրատվամիջոցներին:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ընդգծում են, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի հանգստացել և հետագայում նույնպես ճնշումներ է գործադրելու զինվորականների նկատմամբ՝ նպատակ հետապնդելով չեզոքացնել նրանց ազդեցությունը իշխանության վարչական ճյուղերից:

Հիշեցնենք, որ Ադնան Մենդերեսը Թուրքիայի վարչապետ է եղել ուղիղ 10 տարի՝ 1950 թվականի մայիսից մինչև 1960 թվականի մայիսը: Նրա կառավարման տարիներին է Թուրքիան մասնակցել Կորեական պատերազմին և անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես նաև նրա օրոք են եղել1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը հույների ու հայերի ջարդերը:

Մենդերեսը իսլամական լայն գործունեություն է ծավալել երկրում, ինչը հակասել է Աթաթուրքի հռչակած վեց սկզբունքներից մեկին՝ լաիցիզմին, որը կրոնն անջատում էր պետությունից: Մենդերեսի այդ գործունեությունը, ի վերջո, լցրեց Աթաթուրքի կողմից ավանդված երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պահապան զինվորականների համբերության բաժակը, որոնք էլ 1960 թվականի մայիսի 27-ին գահընկեց արեցին նրան:

Ադնան Մենդերեսը կախաղան բարձրացվեց 1961 թվականի սեպտեմբերի 17-ին Մարմարա ծովի Իմրալը կղզում, ուր 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ, PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում