Ճապոնիայի արևելքում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 2 մարդ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ հայտնում է NHK հեռուստաալիքը:
5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Իբարակի պրեֆեկտուրայում՝ ճապոնական Հոնսյու կղզու արևելքում, Երևանի ժամանակով ժ. 07.28-ին:
Երկրաշարժի օջախը ընկած է 50 կմ խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացում չի հայտարարվել:
Մինչև 5 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել 25 պրեֆեկտուրաներում, ինչպես նաև մայրաքաղաք Տոկիոյում:
Վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի աշխատանքի խափանումների մասին տվյալներ չկան:











































