Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Սելչուք Ունալն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«Եկել է ժամանակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում փոփոխություններ կատարելու համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր օբյեկտիվությունը: Խոսք անգամ լինել չի կարող, որ իր խորհրդարանում Թուրքիայի դեմ զրպարտիչ օրինագծեր ընդունող երկիրը չեզոքություն կպահպանի Հայաստանի նկատմամբ: Դրա համար էլ պետք է վերանայվի Մինսկի խմբում Ֆրանսիայի անդամակցությունը:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը նույնպես աջակցում է Հայաստանին: Մինսկի խմբում ներառված են նաև տարածաշրջանից հեռու գտնվող երկրներ, օրինակ՝ Իռլանդիան: Կարիք չկա ներկայացնել այդ երկրներին: Անհրաժեշտ է հասնել այդ կառույցի ճկուն և ակտիվ գործունեությանը: Թուրքիան պատրաստ է օբյեկտիվորեն անել իրենից կախված ամեն ինչ»:








































