Բրիտանացի սոցիոլոգները «Տղամարդը և տարիքը» թեմայով զանգվածային հարցում են անցկացրել, որի ընթացքում փորձել են պարզել, թե ինչպիսին են պարկերացնում կանայք իրենց իդեալական զուգընկերոջը, և թե ինչպես է այդ պատկերացումը փոփոխվում տարիքի հետ:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ 18-24 տարեկան կանայք զուգընկերոջ կարևոր հատկություններից են համարում ընկերների լավ գնահատականները: Հարցված աղջիկների 47 %-ը հայտարարել են, որ փնտրում են այնպիսի տղամարդու, որը կհամապատասխանի իր շրջապատին, ընդհանուր հետաքրքրասիրություններ կունենա իր և իր ընկերների հետ և կկիսի երաժշտության, կինոյի և գրքերի վերաբերյալ իր նախասիրությունները: Բացի դրանից, այդ տարիքում աղջիկներին գրավում են լավ մարզավիճակում գտնվող տղամարդիկ:
25-34 տարեկան կանայք զուգընկերոջ կարևոր հատկություններից գնահատում են նրա հաջողությունները կարիերայում, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածությունը և սեռական համապատասխանությունը: Նրանց համար կարևոր է, որ ընտրյալը փառասեր լինի: Հոգեբանները դա բացատրում են նրանով, որ այս տարիքում կանայք մտածում են երեխաներ ունենալու մասին և ցանկանում են ապահովել նրանց բարեկեցիկ կյանքը:
35-44 տարեկան կանայք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են ավելի մեծ տարիքի տղամարդկանց վրա: Նրանք ցանկանում են ունենալ կայացած և հաջողակ զուգընկեր՝ անկախ նրա ֆիզիկական տվյալներից, գրավչությունից և ընկերների գնահատականներից: Հարցվածների 73% -ը հայտարարել են, որ ցանկանում են հանդիպել իրենցից 5 տարի մեծ, առանց վատ սովորությունների տղամարդու հետ:
45-54 տարեկան կանաց 95%-ը հայտարարում են, որ ցանկանում են պաշտպանված զգալ իրենց: Նրանք այլևս չեն կենտրոնանում արտաքինի վրա և նախկինի պես ձգտում են ապահոված տղամարդ գտնել: Հետաքրքիր է, որ այս տարիքի կանանց 54% -ը պատրաստ է հանդիպել տարիքով ավելի փոքր տղամարդկանց հետ:
55 և ավելի բարձր տարիք ունեցող կանայք զուգընկերոջ ընտրության մեջ կարևորում են մտավոր և անձնական հատկությունները: Նրանք ցանկանում են, որ ընտրյալը կիսի իրենց արժեքները և հումորի զգացում ունենա: Այս տարիքի կանաց 45%-ը շատ կարևոր են համարում սեռական համապատասխանությունը: Այս տարիքի կանայք բոլոր թվարկածների մեջ ամենաբծախնդիրն են համարվում:











































