Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Այնտրախտ» – «Աուգսբուրդ» հանդիպման ժամանակ տարօրինակ դեպք է տեղի ունեցել։
Խաղի եզրային մրցավարը անսարք հաղորդիչի պատճառով չի կարողացել կապնվել գլխավոր մրցավարի հետ, ինչի պատճառով վերջինս չի նշանակել մաքուր տասնմեկ մետրանոցը։
Հանդիպումից հետո գերմանացի մրցավարների ղեկավար Հերբերթ Ֆանդելն ասել է.
«Ինտրիխը չգիտեր, որ հաղորդիչը փչացել էր։ Նրան թվաց, որ Գրեֆը լսեց իր հաղորդագրությունը, ուղղակի որոշեց չնշանակել տասնմեկ մետրանոց»։










































