Wednesday, 15 05 2024
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը

Իշխանությունը գրոհում է առանց էթիկայի

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` կապված ԱԺ Կանոնակարգ-օրենքում Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի առաջարկած այն փոփոխության հետ, որով առաջարկվում է նորաստեղծ Էթիկայի հանձնաժողովում հավասարեցնել ընդդիմադիր և իշխանական անդամների քանակը:

Հիշեցնենք, որ այս պահին Էթիկայի հանձնաժողովը ունի 6 անդամ` մեկական անդամ յուրաքանչյուր խմբակցությունից: Օրինագծի հեղինակներն առաջարկում են հանձնաժողովում ավելացնել ևս երկու անդամ ՀՀԿ-ից և ՕԵԿ-ից:

Երեկ օրինագծի քննարկումն ԱԺ-ում շատ բուռն անցավ, այդ պատճառով էլ Հովիկ Աբրահամյանը ընդդիմության պատգամավորներին հրավիրել էր իր մոտ լսելու նրանց առաջարկները: Խորհրդակցությունից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առաջարկել են փոփոխությունների նախագծից հանել ընդդիմություն և ոչ ընդդիմություն, իշխանական և ոչ իշխանական տերմինները և հանձնաժողովը կազմելու մեխանիզմը մնա գործող մեխանիզմի համաձայն` յուրաքանչյուր խմբակցությունից մեկական անդամ: Պատգամավորը նաև ավելացրեց, որ իրենք առաջարկել են հանձնաժողովի նախագահությունը ստանձնել ռոտացիոն կարգով` մեծ խմբակցությունից փոքր խմբակցություն, այսինքն` հանձնաժողովը նախագահելու իրավունք ունենան ԱԺ բոլոր վեց խմբակցությունները, այժմ այդ իրավունքն ունեն ընդդիմադիր և իշխանական մեծ խմբակցությունները ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե իշխանությունները չեն ցանկանում քաղաքականացնել Էթիկայի հանձնաժողովի աշխատանքները պետք է առաջին և երկրորդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում ընդունեն այս առաջարկությունները: Մինչդեռ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` երեկ քննարկվող օրինագիծը այսօր կդրվի քննարկման և ամենայն հավանականությամբ կընդունվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում