Շուրջ 500 փախստական է անհետ կորել Միջերկրական ծովում վերջիններիս տեղափոխող նավի աղետի հետևանքով: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությանը (IOM):
Նավը խորտակվել է Մալթայի ափերի մոտ: Գործակալության տվյալներով՝ 2 պաղեստինցիները, որոնց հաջողվել է ողջ մնալ աղետից հետո, IOM-ի ներկայացուցիչներին հայտնել են, որ նավում գտնվել է մոտ 500 մարդ:











































