Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմից նոյեմբերին երկրի գլխավոր դատախազ նշանակված Տալաաթ Իբրահիմը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալության զրուցակիցները նշել են, որ Տալաաթ Իբրահիմը պաշտոնը լքելու մասին որոշում է կայացրել դատավորների ճնշման տակ:
Դեկտեմբերի 23-ին Եգիպտոսի Գերագույն դատական խորհուրդը ուսումնասիրելու է Իբրահիմի կողմից ներկայացված հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Մուհամմադ Մուրսին հայտարարել էր Սահամանդրական հռչակագրում մի շարք փոփոխություններ մտցնելու մասին, որոնց թվին էր պատկանում նաև նախագահի հրամանով գլխավոր դատախազ նշանակելու դրույթը: Տալաաթ Իբարահիմն այս պաշտոնում փոխարինել է Եգիտոսի նախկին նախագահ հուսնի Մուբարաքի օրոք նշանակված Աբդելմաջիդ Մահմուդին:








































