«Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը տնային պայմաններում կլինի 15 բժիշկների հսկողության տակ:
«Մենք մշտական հսկողության տակ ենք պահելու նրան: Բիժիշկների մեծամասնությունն աշխատում է մեր հիվանդանոցում: Կապ ենք պահպանում բժիշկների հետ»,- նշել է Լոզանի հիվանդանոցի մամլո ծառայության ղեկավար Դարսի Կիստենը:
Հոգեբան Մանֆրեդ Շպիտցերը կարծում է, որ Շումախերի տեղափոխությունը հիվանդանոցից բնակարան դրական ազդեցություն կունենա վերականգնման գործընթացում:
«Նման որոշումը շատ կարևոր է հիվանդի համար, որը գլխուղեղի ծանր վնասվածք է ստացել»,- ասել է մասնագետը: