Ինչպես տեղեկացնում է ZamFoot թերթը, Զամբիայի հավաքականի պաշտպան Ստոֆիրա Սունզուն մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:
Խաղացողը չի մասնակցի Զամբիայի ու Տանզանիայի հավաքականների ընկերական խաղին այն պատճառով, որ իրեն սպասվում է ուղևորություն դեպի Լոնդոն բանակցություններ վարելու համար:
Ներկա պահին Սունզուն դեռ հայրենիքում է, քանի որ խնդիրներ ունի վիզայի ստացման հետ, բայց շատ շուտով նա կժամանի Լոնդոն, որտեղ, դատելով ամեն ինչից, խաղացողի հետ բանակցությունները կմտնեն վերջնական փուլ: Այս տեղեկատվությունը հաստատել է խաղացողին մոտ կանգնած աղբյուրը:







































